Այսօր: Կիրակի, 2 Նոյեմբերի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 հոկտեմբերի 2025 թ.

ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Չարենցավան համայնքի, Ալափարս գյուղի բնակիչ Մանվել Ռազմիկի Անտոնյանը դիմել է Չարենցավան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին իր անչափահաս երեխային՝ Խաչիկ Մանվելի Անտոնյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքի բաժնեմասը օտարելու թույլտվություն ստանալու խնդրանքով: Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 39 նիստի արձանագրությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, «Ընտանեկան օրենսգրքի» 47-րդ հոդվածի 3-րդ մասով և հաշվի առնելով, որ անչափահաս երեխայի իրավունքները խախտված չեն որոշում եմ.

1. Թույլատրել՝ Մանվել Ռազմիկի Անտոնյանին /ծնված 10.02.1972թ./ օտարելու իր անչափահաս երեխային` Խաչիկ Մանվելի Անտոնյանին /ծնված 18.12.2010թ./ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Ալափարս գյուղում գտնվող բնակելի կառուցապատման հողամասի՝ /հասցե՝ մարզ Կոտայք, համայնք Չարենցավան, գյուղ Ալափարս, 5-րդ փողոց, 12 հողամաս, կադաստրային ծածկագիր՝ 07-008-0070-0010, վկայական՝ N 23102025-07-0094/ երեխային պատկանող համապատասխանաբար 1/3 բաժնեմասը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner