Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 04-ի թիվ 1635-Ն որոշման դրույթներով` որոշում եմ.
1. Չարենցավան համայնքի սեփականություն համարվող 07-037-0202-0001 ծածկագրով հողատարածքից առանձնացնել 0.1000 հա մակերեսով հողատարածք՝ նկատի ունենալով, որ հողամասի նպատակային նշանակությունն է գյուղատնտեսական, իսկ գործառնական նշանակությունը` վարելահող:
2. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: