Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 88-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 88-Ա


Զեկ. ԱՇՈՏ ԾԵՐՈՒՆՅԱՆ

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԵՎ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ և 15-րդ կետերով սահմանված դրույթները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումներով Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.

1.    

1.     Համաձայնություն տալ Չարենցավան համայնքի մասնակցությանը ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանի գրասենյակի կողմից իրականացվող, Եվրամիության (ԵՄ) «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության շրջանակում հայտարարված «Համայնքային վերակերպումներ» դրամաշնորհային  ծրագրին:

2.    Հաստատել «Չարենցավանի դիրքավորումը որպես տուրիստական ներուժ ունեցող համայնքի կենտրոն» ենթածրագիրը՝ վերոնշյալ դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացնելու համար:

3.    Համաձայնություն տալ` Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի «Լուսաբաց» մսուր մանկապարտեզի  շենքի, մի մասնաշենքի հիմնանորոգման և Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի «Զանգակ» մսուր մանկապարտեզի` նոր տանիքի կառուցման և վերանորոգման` Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական  և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների ծրագրի մասնակցությանը։ Ծրագրի արժեքը կազմում է 280000.0 հազար ՀՀ դրամ, որից 30%-ը` 84000.0 հազար դրամը, որպես համայնքային մասնաբաժնի հատկացում։

4.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՇՈՏ ԾԵՐՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(105.52 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner