|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 սեպտեմբերի 2024 թվականի N 1479 |
ՍԱՄՎԵԼ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ
Ք. ՉԱՐԵՆՑԱՎԱՆ 3-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ 3-ՐԴ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ ԹԻՎ 1/1
ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն և 2002 թվականի փետրվարի 02-ի թիվ 88-Ն որոշումների դրույթներով, հիմք ընդունելով Ս. Հակոբյանի 12.09.2024թ. թիվ 4304/07 դիմումը՝ որոշում եմ.1. Սեփականության իրավունքով Սամվել Սերգոյի Հակոբյանին պատկանող 134.9 քմ մակերեսով ք. Չարենցավան 3-րդ թաղամաս 3-րդ փողոց 1-ին փակուղի թիվ 1/1 հասցեի հողատարածքի գործառնական նշանակությունը թույլատրել փոխելու խառը կառուցապատումից որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողատարածք, իսկ նրա վրա կառուցված շինության գործառնական նշանակությունը` հասարակականից որպես բնակելի շինություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|