Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման 7-րդ կետով՝ որոշում եմ.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող Չարենցավան համայնքի Բջնի գյուղում գտնվող 07-019-0413-0026 ծածկագրով 2.192478 հա գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի անջրդի վարելահողի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ որպես բազմամյա տնկարկներ հողատեսքի` հնդավոր այգի:
2. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ԱԳԿՊԿ Մարզերի միավորված ստորաբաժանումում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: