Լիդա Անտոնյան Միհրանի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան քաղաքի Արցախի փողոց թիվ 2/1 հասցեում գտնվող 26քմ մակերեսով առևտրի օբյեկտում, ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N4539/12 առ 2024 թվականի սեպտեմբերի 24-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N008820 անդորրագրի դիմումատուն 2024 թվականի չորրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 8-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. Լիդա Անտոնյան Միհրանի անհատ ձեռնարկատիրոջը 2024 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան քաղաքի Արցախի փողոց թիվ 2/1 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք (Թույլտվություն N399):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հավաքագրման և հաշվառման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: