Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի թիվ 612-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1920-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների դրույթներով` որոշում եմ.
1. Չարենցավան համայնքի սեփականություն համարվող 07-007-005-0001 ծածկագրով հողատարածքից առանձնացնել 0.00825 հա մակերեսով հողատարածք՝ նկատի ունենալով, որ բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողատեսքը փոխված է որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածք:
2. Առաջացած հողատարածքը հասցեավորել որպես ք. Չարենցավան Մ. Խորենացու փողոց թիվ 5/1:
3. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման` համաձայն «Հայկ Գևորգ Մաթևոսյան» ԱՁ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2022SDD98C ծածկագրի:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: