Անժելա Հայրապետյան Հովհաննեսի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք Թումանյան փողոց 1-ին փակուղի թիվ 2/4 շինության տարածքում գտնվող 18քմ մակերեսով հանրային սննդի օբյեկտում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N4449/12 առ 2024 թվականի սեպտեմբերի 18-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 91013 անդորրագրի դիմումատուն 2024 թվականի սեպտեմբերի 17-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 8-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. Անժելա Հայրապետյան Հովհաննեսի անհատ ձեռնարկատիրոջը 2024 թվականի սեպտեմբերի 17-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Թումանյան փողոց 1-ին փակուղի թիվ 2/4 շինության տարածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում օբյեկտում, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Թույլտվություն N393):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: