Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.
- Չարենցավան համայնքի ղեկավարի 2023 թվականի հոկտեմբերի 13-ի Համայնքային հողամասում գտնվող ինքնակամ կառուցված առևտրի սրահը համայնքային սեփականություն համարելու, օրինականացնելու և հասցե տրամադրելու մասին» թիվ 1403 որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Առևտրի սրահի սպասարկման նպատակով առանձնացված 37.0 քմ մակերեսով՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողատարածքի գործառնական նշանակությունը համարել փոխված` որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածք՝ նկատի ունենալով, որ հողամասով անցնող խմելու ջրագիծը Չարենցավան համայնքում 2016-2017թթ. ընթացքում իրականացված «Չարենցավան քաղաքի ջրամատակարարման համակարգի բարելավումը» ծրագրի շրջանակներում տեղափոխվել է, որի արդյունքում նշված հողամասն այլևս չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի դասին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: