Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով «Պիռամիդա» ՍՊԸ-ի կողմից հաստատված հատակագծի և համաձայն կադաստրային կոմիտեում հաշվառված չափագրման տվյալների մուտքագրման 2024UNNBMS ծածկագրի, հաշվի առնելով, որ նշված հողամասը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չի գտնվում ինժեներատրասպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.1. Ճանաչել Արտակ Հովսեփյանի սեփականության իրավունքը 600 քմ մակերեսով 07-015-0217-0028 ծածկագրով հողատարածքի նկատմամբ, նկատի ունենալով, որ 26.8 քմ մակերեսով հողատարածքը հանդիսանում է մինչև 20 տոկոս ավել օգտագործվող հողատարածք:
2. 07-015-0217-0028 ծածկագրով հողատարածքը հասցեավորել Չարենցավան համայնք գյուղ Արզական Ավազան թաղամաս 4–րդ փողոց թիվ 19 հողատարածք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
|