Քաղաքացի Նաիրա Աթումյանը դիմել է ք. Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 31-րդ շենքի թիվ 34 հասցեով բնակարանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու խնդրանքով:
Հիմք ընդունելով համայնքի ղեկավարին կից բնակարանային հարցերով հանձնաժողովի 2024 թվականի հունվարի 17-ի թիվ 1 նիստի արձանագրությունը և համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 81-Ա որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետերով ` որոշում եմ.
1. Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 31-րդ շենքի թիվ 34 հասցեով բնակարանը անհատույց օգտագործման իրավունքով` 2 (երկու) տարի ժամկետով, տրամադրել Նաիրա Աթումյանին, Անահիտ Գալստյանին, Ավետ Աթումյանին, Անահիտ Օհանջանյանին:
2 . Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: