Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 24-ի թիվ 40 որոշումը և Չարենցավանի համայնքապետարանում 2022 թվականի օգոստոսի 08-ին անցկացված աճուրդային հանձնաժողովի թիվ 12 արձանագրությունը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ ք. Չարենցավան 5-րդ թաղամաս 4-րդ շենք թիվ 21 հասցեի բնակիչ Միշիկ Աֆյանին օտարել Չարենցավան համայնք ք. Չարենցավան Շահումյան փողոց թիվ 53/8 հասցեում գտնվող 07-007-0057-0032 ծածկագրով հողամասը 400000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով:
2. 07-007-0057-0032 ծածկագրով հողատարածքը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի դասին:
3. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 30000 (երեսուն հազար) դրամ:
4. Քաղաքացի Միշիկ Աֆյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: