Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի թիվ 612-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների դրույթներով` որոշում եմ.
1. Չարենցավան համայնքի սեփականություն համարվող 07-007-018-001 ծածկագրով հողատարածքից առանձնացնել 308 քմ մակերեսով հողատարածք՝ նկատի ունենալով, որ հողամասի նպատակային նշանակությունն է բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման:
2. Առաջացած հողատարածքը հասցեավորել ք. Չարենցավան Երիտասարդության փողոց 4-րդ փակուղի թիվ 1/1 հողատարածք:
3. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: