Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Հովիկ Բարբառյանի համաձայնությունը` որոշում եմ.
1.Օրինական ճանաչված Չարենցավան քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հիմք` N 12012022-07-0098 վկայական) ք. Չարենցավան Թումանյան փողոց թիվ 42 հասցեում գտնվող 29 քմ արտաքին մակերեսով առևտրի սրահը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 32 քմ մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Հովիկ Բարբառյանին:
2.Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
1) Առևտրի սրահը 1 քառակուսի մետրի համար` 17721 (տասնյոթ հազար յոթ հարյուր քսանմեկ) դրամ (տարածագնահատման 11-րդ գոտի):
2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 4445 (չորս հազար չորս հարյուր քառասունհինգ) դրամ:
3 Հովիկ Բարբառյանը պարտավոր է վճարել.
1) համայնքապետարանի 900135101559 հաշվեհամարին` 514000 (հինգ հարյուր տասնչորս հազար) դրամ` առևտրի սրահի գինը.
2) համայնքապետարանի 900135101484 հաշվեհամարին` 142300 (հարյուր քառասուներկու հազար երեք հարյուր) դրամ` հողամասի գինը:
4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է Հովիկ Բարբառյանի կողմից:
5. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար համայնքի ղեկավարի անունից Հովիկ Բարբառյանի հետ կնքել անշարժ գույքի և հողատարածքի օտարման պայմանագիր:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: