Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 24-ի թիվ 40 որոշումը և Չարենցավանի համայնքապետարանում 2022 թվականի օգոստոսի 08-ին անցկացված աճուրդային հանձնաժողովի թիվ 17 արձանագրությունը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ Չարենցավան համայնք գ. Արզական Ն. Զարյան փողոց թիվ 11/1 հասցեի բնակիչ Արման Խաչատրյանին օտարել Չարենցավան համայնք գ. Արզական վարչական տարածքում գտնվող 07-015-0231-0030 ծածկագրով հողամասը 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ արժեքով:
2. 07-015-0231-0030 ծածկագրով հողատարածքը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի դասին:
3. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 3000 (երեք հազար) դրամ:
4. Քաղաքացի Արման Խաչատրյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: