Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Հայկ Ալավերդյանի համաձայնությունը` որոշում եմ.
1.Օրինական ճանաչված Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հիմք` N 06082025-07-0051 վկայական) ք. Չարենցավան 8-րդ թաղամաս 1-ին փողոց թիվ 10/4 հասցեում գտնվող 44.84 քմ արտաքին մակերեսով կիսակառույց շինությունը՝ նկուղը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 37.6 քմ մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Հայկ Ալավերդյանին:
2.Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով. 1) Կիսակառույց շինության /նկուղ/ 1 քառակուսի մետրի համար` 3350 (երեք հազար երեք հարյուր հիսուն) դրամ (տարածագնահատման 12-րդ գոտի): 2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 2890 (երկու հազար ութ հարյուր իննսուն) դրամ:
3. Հայկ Ալավերդյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900135101559 հաշվեհամարին` 151000 (մեկ հարյուր հիսունմեկ հազար) դրամ` կիսակառույց շինության /նկուղ/ գինը. 2) համայնքապետարանի 900135101484 հաշվեհամարին` 109000 (մեկ հարյուր ինը հազար) դրամ` հողամասի գինը:
4. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 30000 (երեսուն հազար) դրամ:
5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է Հայկ Ալավերդյանի կողմից:
6. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար համայնքի ղեկավարի անունից Հայկ Ալավերդյանի հետ կնքել անշարժ գույքի և հողատարածքի օտարման պայմանագիր:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: