«Օվսաննա Ղուլյան Անուշավանի» անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Քոչարի փողոց թիվ 56/1 շինության տարածքում գտնվող 27քմ մակերեսով հանրային սննդի օբյեկտում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N43/12 առ 2022 հունվարի 05-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 220105123795030 անդորրագրի դիմումատուն 2022 թվականի առաջին եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 20-ի N 88-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.
1. «Օվսաննա Ղուլյան Անուշավանի» անհատ ձեռնարկատիրոջը 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Խանջյան փողոց թիվ 9 շինության տարածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Վկայական N014927):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնիպետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: