Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Արամայիս Ղարագյոզյանի համաձայնությունը` որոշում եմ.
1.Օրինական ճանաչված Չարենցավան քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հիմք` N 21122021-07-0140 վկայական) ք. Չարենցավան Թումանյան փողոց թիվ 102 հասցեում գտնվող 25.7 քմ արտաքին մակերեսով առևտրի սրահը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 25.7 քմ մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Արամայիս Ղարագյոզյանին:
2.Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
1) Առևտրի սրահը 1 քառակուսի մետրի համար` 17721 (տասնյոթ հազար յոթ հարյուր քսանմեկ) դրամ (տարածագնահատման 11-րդ գոտի):
2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 4445 (չորս հազար չորս հարյուր քառասունհինգ) դրամ:
3 Արամայիս Ղարագյոզյանը պարտավոր է վճարել.
1) համայնքապետարանի 900135101559 հաշվեհամարին` 455500 (չորս հարյուր հիսունհինգ հազար հինգ հարյուր) դրամ` առևտրի սրահի գինը.
2) համայնքապետարանի 900135101484 հաշվեհամարին` 114300 (հարյուր տասնչորս հազար երեք հարյուր) դրամ` հողամասի գինը:
4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է Արամայիս Ղարագյոզյանի կողմից:
5. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար համայնքի ղեկավարի անունից Արամայիս Ղարագյոզյանի հետ կնքել անշարժ գույքի և հողատարածքի օտարման պայմանագիր:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: