Այսօր: Երեքշաբթի, 16 Օգոստոսի 2022թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 10
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 10


Զեկ. ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ԹԻՎ 3/11 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման  մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Կոտայքի մարզպետի 21.02.2020 թվականի 01/04.1/09059-20՝ գրությունը.

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ  ՈՐՈՇՈՒՄ Է.

 

 

 

1. Չարենցավան համայնքի ավագանու 2004 թվականի մարտի 26-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 3/11  որոշման մեջ կատարել հետևյալ   փոփոխությունը.

  

 

 1.1 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Մշակույթ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն  կանոնադրության 2-րդ կետի 2.4 ենթակետը լրացնել նոր տողով` «համայնքային նշանակության ոչ տարանցիկ ճանապարհների սալապատման, խճապատման երթևկելի մասի և մայթերի բարեկարգման աշխատանքներ»։

  

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:   

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 207
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner