 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025թվականի N 1176
ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԹՈՒՐ ԷԴՈՒԱՐԴԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԵՎ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՕՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով և 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ․ Բալբաբյանի 2025 թվականի հոկտեմբերի 03 արձանագրությունը, որոշում եմ.
1․ Արթուր Էդուարդի Սահակյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2․ Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2025 թվականի հոկտեմբերի 09-ին, ժամը 11:00-ին: ք. Չարենցավան, Կ. Դեմիրճյանի անվ. հրապարակ 1 հասցեում, Չարենցավանի համայնքապետարանի շենքում /նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով/:
3․ Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել վարչական վարույթի մասնակիցներին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Չարենցավան