 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ՀՈՒԼԻՍԻ 2024թվականի N 1140
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ 4-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 10 Ա ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻՆ ԿԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 25-րդ կետի և 32-րդ կետի ա/,բ/ ենթակետերի պահանջներով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, և հիմք ընդունելով Ն. Վարդանյանի 2024 թվականի ապրիլի 09-ի թիվ 1793/07 դիմումը` որոշում եմ.
1. Ճանաչել օրինական Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 10 Ա բազմաբնակարան բնակելի շենքի տարածքում ինքնակամ կառուցված շինությունները:
2. Ընդունել ի գիտություն, որ Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 10 շենքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի տարածքում ինքնակամ իրականացված կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Սահմանել, որ սեփականության իրավունքով Նորիկ Վարդանյանին պատկանող 4-րդ թաղամասի 10-րդ Ա շենքի թիվ 2 շինություն-բացվածքի դիմաց իրականացված կցակառույց 43.87 քմ արտաքին մակերեսով օրինական ճանաչված շինությունների համար 30-օրյա ժամկետում Չարենցավան համայնքի 900135101559 հաշվարկային հաշվին 27000 ՀՀ դրամ չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման`համաձայն «Արխի–Տուր» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 20232Y2MQS և 2023BARUNX ծածկագրերի:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Չարենցավան