Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՀՈՒՆՎԱՐԻ 2022թվականի N 0037

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 09-Ի ԹԻՎ 1331 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով,   «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.

  1. Չարենցավան համայնքի ղեկավարի 2021 թվականի դեկտեմբերի 09-ի Համայնքային հողամասում գտնվող ինքնակամ կառուցված առևտրի սրահը համայնքային սեփականություն համարելու, օրինականացնելու և հասցե տրամադրելու մասին» թիվ 1331 որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Նկատի ունենալով, որ շինության զբաղեցրած հողատարածքով անցնող ջրագիծը տեղափոխվել է Չարենցավան քաղաքի ջրամատակարարման համակարգի բարելավումը ծրագիրն իրականացնելու ընթացքում, առևտրի սրահի սպասարկման նպատակով առանձնացված բնակավայրերի ընդհանուր օգտագործման 32 քմ մակերեսով հողատարածքի գործառնական նշանակությունը համարել փոխված` որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածք:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան