ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՀՈՒՆՎԱՐԻ 2022թվականի N 0034
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկ Գալստյան Ժորայի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ.Ալափարս Սոլակի խճուղի թիվ 1/2 հասցեում գտնվող 26քմ մակերեսով հանրային սննդի օբյեկտում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N/42 առ 2022 թվականի հունվարի 05-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 220105123925030 անդորրագրի դիմումատուն 2022 թվականի առաջին եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու2021 թվականի դեկտեմբերի 20-ի N88-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.
1. Հայկ Գալստյան Ժորայի անհատ ձեռնարկատիրոջը 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ. Ալափարս Սոլակի խճուղի թիվ 1/2 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Վկայական N014926):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Չարենցավան