Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՀՈՒՆՎԱՐԻ 2022թվականի N 0031

ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Անհատ ձեռնարկատեր  Կարեն Բաբայանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Օղակային փողոց թիվ 2 շինության տարածքում գտնվող 25քմ մակերեսով  առևտրի օբյեկտում, ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N57/12 առ 2022 թվականի հունվարի 05-ի):

Հաշվի առնելով, որ ըստ N 220105119917030 անդորրագրի դիմումատուն 2022 թվականի առաջին եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 20-ի N 88-Ն  որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.

1.     Անհատ ձեռնարկատեր Կարեն Բաբայանին 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Օղակային փողոց թիվ 2 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք (Վկայական  N014923):

2.    Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի  վրա:

 3․    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան