Չարենցավան համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Մարտունի Ասլանի Ասլանյանը, հանդիսանալով գույքի սեփականատեր, հանդիսանում է տվյալ գույքի համար օրենքով նախատեսված հարկի /հողի հարկ/ վճարող սուբյեկտ, սակայն, խախտելով իրավահարաբերության ծագման պահին գործող <<Հարկերի մասին>> օրենքը, ժամանակին չի կատարել օրենքով իր վրա դրված հարկը վճարելու պարտավորությունը:
Ըստ հարկման բազայում առկա տվյալների՝ Մարտունի Ասլանի Ասլանյանը հանդիսանում է Չարենցավան համայնքի, Ալափարս գյուղում գտնվող հողերի (կադաստրային ծածկագրեր` 060-004, 245-085, 245-085, 245-084, 258-003, 280-004, 208-005, 245-086) սեփականատեր:
Ըստ հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի` 2021 թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ Չարենցավան համայնքի բյուջեի նկատմամբ վերջինիս վճարման ենթակա պարտքը կազմում է 153 973 ՀՀ դրամ, որից ապառք` 79 326 ՀՀ դրամ, տույժ` 74 647 ՀՀ դրամ:
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2021 թվականի նոյեմբերի 24-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ:
<<Վարչարարության հիմունքների եվ վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով քաղաքացին պատշաճ կերպով ծանուցվել է վարչական վարույթի լսումների օրվա, ժամի, վայրի մասին, չի ներկայացել վարույթի լսումներին և չի ներկայացրել առարկություններ:
Համաձայն <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
Ղեկավարվելով վերոգրյալի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով.