 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, municipalityofcharentsavan@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՀՈՒՆԻՍԻ 2022թվականի N 0739
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի թիվ 612-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների դրույթներով` որոշում եմ.
1. Չարենցավան համայնքի սեփականություն համարվող 07-007-0018-0001 ծածկագրով հողատարածքից առանձնացնել 9.7 քմ մակերեսով հողատարածք՝ նկատի ունենալով, որ հողամասի նպատակային նշանակությունն է բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման:
2. Առաջացած հողատարածքը հասցեավորել ք. Չարենցավան Գայի փողոց 1-ին փակուղի թիվ 22/6 հողատարածք:
3. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման` համաձայն «ԳԵՈԿԱԴ 55» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2022MNRQ8U ծածկագրի:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Չարենցավան