 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, municipalityofcharentsavan@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 ՄԱՅԻՍԻ 2023թվականի N 635
ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏԱՆԸ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Զարուհի Ավդալյան Շավարշի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք, գ. Արզական, Անտառային փողոց 19/6 հասցեում գտնվող 250քմ մակերեսով մակերեսով հանգստյան տանը ոգելից և ակոհոլային խմիչքների իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N2351/12 առ 2023 թվականի մայիսի 31-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N92 անդորրագրերի դիմումատուն 2023 թվականի հունիսի 01-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի N 74-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.
1. Զարուհի Ավդալյան Շավարշի անհատ ձեռնարկատիրոջը 2023 թվականի հունիսի 01-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք, գ. Արզական, Անտառային փողոց 19/6 հասցեում գտնվող հանգստյան տանը իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների իրացում (Վկայական N245):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Չարենցավան