Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՀՈՒՆՎԱՐԻ 2022թվականի N 0033

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

«Սամվել Արշակյան Ռաֆիկի» անհատ ձեռնարկատերը  դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Քոչարի փողոց թիվ 10 շինության տարածքում գտնվող 20քմ մակերեսով հանրային սննդի օբյեկտում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն   ստանալու խնդրանքով (մտից N41/12 առ 2022 թվականի հունվարի 05-ի):

Հաշվի առնելով, որ  ըստ N 220105123765030 անդորրագրի դիմումատուն 2022 թվականի առաջին եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 20-ի N 88-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.

1.     «Սամվել Արշակյան Ռաֆիկի» անհատ ձեռնարկատիրոջը 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Քոչարի փողոց թիվ 10 շինության տարածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Վկայական  N014925):

 2.    Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի  վրա:

3.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան