 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՄԱՐՏԻ 2025թվականի N 425
ԱՆՉԱՓԱՀԱՍ ԱՆԳԵԼԻՆԱ ԶՈՐԻԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1324 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքացիական օրենսգրքի» 33-րդ, 34-րդև 37-րդ հոդվածների, «Ընտանեկան օրենսգրքի» 134-րդ և 135-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշման, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով հիմք ընդունելով Վարդան Աղասու Պետրոսյանի դիմումը /մուտք 2025 թվականի մարտի 18-ի թիվ 1086/14/ և խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի մարտի 19-ի թիվ 9նիստի արձանագրությունը որոշում եմ.
1. Անչափահաս Անգելինա Զորիկի Պետրոսյանի /ծնված` 25.09.2016թ./ նկատմամբ խնամակալ նշանակել մորեղբորը՝ Վարդան Աղասու Պետրոսյանին /ծնված 27.07.1988թ./:
2. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին իրականացնել վերահսկողություն Վարդան Աղասու Պետրոսյանի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ։
3. Ուժը կորցրած ճանաչել Չարենցավանի համայնքի ղեկավարի 2022 թվականի նոյեմբերի 18-ի «Անչափահաս Անգելինա Զորիկի Պետրոսյանի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին» N 1324 որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Չարենցավան