Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՄԱՐՏԻ 2025թվականի N 432

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԱԹԵՎՈՍ ԱՊԵՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ 07-008-0220-0005 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 10–րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով,Չարենցավան համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 18-ի թիվ 17-Ա որոշումը և հաշվի առնելով Մ․ Ապերյանի կողմից ներկայացված ճարտարապետահատակագծային առաջադրանքի հայտը` որոշում եմ.

1.     Սեփականության իրավունքով Մաթևոս Ապերյանին պատկանող 07-008-0220-0005 ծածկագրով 06025 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական հողատեսքի` ջերմոցային տնտեսություն կառուցելու համար:

2.    Մաթևոս Ապերյանին պատկանող գյուղատնտեսական արտադրական նշանակության շինությունների նախագծման թույլտվության համար տրամադրել 20.03.2025թ. թիվ ՆԹ-0880-25 ճարտարապետահատակագծային առաջադրանքը:

3.    Առաջացած հողատարածքը հասցեավորել Չարենցավան համայնք գյուղ Ալափարս Չարենցավանի խճուղի թիվ 1/3:

4.    Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

5.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան