Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ՀՈՒՆԻՍԻ 2022թվականի N 0758

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ  

Կարապետ Ցոլակի Կարապետյան անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ.Բջնի, Բջնիի Գետափ հանգստյան գոտի հասցեում գտնվող 26քմ մակերեսով հանրային սննդի օբյեկտում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N2635/12 առ 2022 թվականի հունիսի 27-ի):

Հաշվի առնելով, որ ըստ N171 անդորրագրի դիմումատուն 2022 թվականի երկրորդ կիսամյակի  համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 20-ի N 88-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.

1.  Կարապետ Ցոլակի Կարապետյան անհատ ձեռնարկատիրոջը թույլատրել 2022 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ.Բջնի, Բջնիի Գետափ հանգստյան գոտի հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրացում (Վկայական  N015160):

2.  Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:

3.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան