Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ՀՈՒՆԻՍԻ 2025թվականի N 759

ԸՍՏ ՕՐԵՆՔԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳՐԻ ԳԵՎՈՐԳ, ԿԱՐԻՆԵ ԵՎ ԳԱՅԱՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, համաձայն «Գեոկադ 55» ՍՊԸ-ի կողմից հաստատված հատակագծի և կադաստրային կոմիտեում հաշվառված չափագրման տվյալների մուտքագրման 2025HSN3FYծածկագրի, հաշվի առնելով, որ նշված հողամասը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չի գտնվում ինժեներատրասպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.

1.     ՃանաչելԳևորգ, Կարինե և Գայանե Կարապետյանների կողմից 07-015-0125-0018 ծածկագրով 500 քմ մակերեսով հողատարածքից մինչև 20 տոկոս ավել օգտագործվող 15.1 քմմակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը:

     2. 07-015-0125-0018 ծածկագրով հողատարածքը հասցեավորել «Չարենցավան համայնք գյուղ Արզական, Ամառանոցային թաղամաս, 4-րդ փողոց, թիվ 57»:

     3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան