Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՀՈՒՆՎԱՐԻ 2025թվականի N 131

ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՂԱՔ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ Մ.ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑ 2-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ ԹԻՎ 1/14 ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Սրբուհի Բորջյանի համաձայնությունը` որոշում եմ.

 1.Օրինական ճանաչված Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հիմք` N 03012025-07-0115 վկայական) ք. Չարենցավան Մ. Խորենացու փողոց 2-րդ փակուղի թիվ 1/14 հասցեում գտնվող 26.7 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 26.7 քմ մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Սրբուհի Բորջյանին։

 2.Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.

  1) Ավտոտնակի 1 քառակուսի մետրի համար` 1673 (հազար վեց հարյուր յոթանասուներեք) դրամ (տարածագնահատման 12-րդ գոտի):  

2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 2890 (երկու հազար ութ հարյուր իննսուն) դրամ:

 3 Սրբուհի Բորջյանը պարտավոր է վճարել.

  1) համայնքապետարանի 900135101559 հաշվեհամարին` 45000 (քառասունհինգ հազար) դրամ` ավտոտնակի գինը.

   2) համայնքապետարանի 900135101484 հաշվեհամարին` 78000 (յոթանասունութ հազար) դրամ` հողամասի գինը:

  4. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 30000 (երեսուն հազար) դրամ:

 5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում Սրբուհի Բորջյանի կողմից:

6. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար համայնքի ղեկավարի անունից Սրբուհի Բորջյանի հետ կնքել անշարժ գույքի և հողատարածքի օտարման պայմանագիր:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան