Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 1600

ՀԱՄԱԶԱՍՊ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍ 9-ՐԴ ՇԵՆՔ ԹԻՎ 3 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 02-ի թիվ 88-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Հ. Մխիթարյանի 2024 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 4369/07 դիմումը` որոշում եմ.

1.     Հ. Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող 29.1 քմ մակերեսով ք. Չարենցավան 1–ին թաղամաս 9-րդ շենք թիվ 3 բնակարանի գործառնական նշանակությունը թույլատրել փոփոխելու բնակարանից որպես հասարակական շինություն:

2.    Նշված շինությունը հասցեավորել որպես ք. Չարենցավան 1–ին թաղամաս 9-րդ շենք թիվ 29 շինություն /առևտրի սրահ/:

3.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

4.    Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան