Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՀՈՒՆՎԱՐԻ 2025թվականի N 71

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆԱՀԻՏ ԳԱԼՈՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 22.1 կետի և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով ԱԳալոյանի 26122024թթիվ 6025/07 դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.

1.    Չարենցավան համայնքում գտնվող, սեփականության իրավունքով Անահիտ Գալոյանին պատկանող 07-015-0127-0062 կադաստրային ծածկագրի տակ գտնվող հողամասում առկա ինքնակամ կառուցված 154․29 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և 0․79 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական անվճար կարգով։

2.    Հողատարածքը և բնակելի տունը հասցեավորել որպես Չարենցավան համայնք գյուղ Արզական Ամառանոցային թաղամաս Այգեգործական փողոց 8-րդ փակուղի թիվ 7։

3.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան