1. Ճանաչել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում Սպարտակ Սահակյանի կողմից ինքնակամ կառուցված 51 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և ներկայացնել պետական գրանցման` համաձայն «Չափշին» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 20232APMUD ծածկագրի:
2. Ավտոտնակի սպասարկման նպատակով հատկացնել 51 քմ մակերեսով՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածք:
3. Ընդունել ի գիտություն, որ`
1) Շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
2) Շինությունը կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա:
3) Շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
4. Օրինական ճանաչված շինությունը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասը հասցեավորել ք. Չարենցավան Ս. Շահումյան փողոց թիվ 53/22 հասցեով:
5. Սույն որոշումը սահմանված կարգով ենթակա է գրանցման ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:
6. Սույն որոշումը գրանցումից հետո առաջարկել ինքնակամ կառույցն իրականացրած Սպարտակ Սահակյանին` գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու շինությունը և նրանով զբաղեցրած հողատարածքը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: