 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, municipalityofcharentsavan@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 ՀՈՒՆԻՍԻ 2023թվականի N 641
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ 4-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 1 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻՆ ԿԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 25-րդ կետի և 32-րդ կետի ա/,բ/ ենթակետերի պահանջներով և հիմք ընդունելով Լ. Խաչատրյանի լիազ. անձ Հ. Գուլեյանի 2023 թվականի մարտի 17-ի թիվ 1257/07 դիմումը` որոշում եմ.
1. Ճանաչել օրինական Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 1 բազմաբնակարան բնակելի շենքին կից ինքնակամ կառուցված շինությունը:
2. Ընդունել ի գիտություն, որ Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 1 շենքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքին կից ինքնակամ իրականացված կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Սահմանել, որ բաժնային սեփականության իրավունքով Մերուժան, Լարիսա, Լուսինե, Սեդրակ, Մարինե և Սոնա Խաչատրյաններին պատկանող 4-րդ թաղամասի 1-ին շենքի թիվ 5 բնակարանի պատշգամբին կցակառույց 17.4 քմ մակերեսով օրինական ճանաչված շինության, ինքնակամ բացված 1 դռան, ապամոնտաժված 1 դռան և 1 պատուհանի համար 30 օրյա ժամկետում Չարենցավան համայնքի 900135101559 հաշվարկային հաշվին 41000 ՀՀ դրամ չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման` համաձայն «Գեոկադ 55» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 20236RDYCAծածկագրի:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Չարենցավան