Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2021թվականի N 1317

ԸՍՏ ՕՐԵՆՔԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԷԴԳԱՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ԱՐԶԱԿԱՆ ԲՋՆԻԻ ԽՃՈՒՂԻ 3-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ ԹԻՎ 2/4 ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումները, և հաշվի առնելով, որ նշված հողամասը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.

1.      Ճանաչել Էդգար Ենգիբարյանի սեփականության իրավունքը600քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

2.      Նշված հողատարածքը հասցեավորել որպես` «Չարենցավան համայնք գյուղ Արզական Բջնիի խճուղի 3-րդ փակուղի թիվ 2/4»:

3.     Փոփոխելու ժառանգության իրավունքով Էդգար Ենգիբարյանին պատկանող Չարենցավան համայնք գյուղ Արզական Բջնիի խճուղի 3-րդ փակուղի թիվ 2/4 բնակավայրերի նպատակային նշանակության 600 քմ մակերեսով հողատարածքի գործառնական նշանակությունը բնակելի նպատակային նշանակության այլ գործառնականից որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածք:

4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան