Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՄԱՐՏԻ 2025թվականի N 429

ԱՐՍԵՆ ԱԼՈՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ Ք. ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՕՂԱԿԱՅԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 36/2 ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման դրույթներով՝ որոշում եմ.

1.     Արսեն Արտուշի Ալոյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Չարենցավան Օղակային փողոց թիվ 36/2 հասցեում գտնվող 0․01772 հա մակերեսով հողատարածքի գործառնական նշանակությունը թույլատրել փոխելու բնակելիից որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողատարածք։

2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

3.    Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան