Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2022թվականի N 1129

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ  

Անհատ ձեռնարկատեր  Արամ Ավետիսյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Թումանյան փողոց թիվ 78 շինության տարածքում գտնվող 34քմ մակերեսով հանրային սննդի օբյեկտում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն   ստանալու խնդրանքով (մտից N 4050/12 առ 2022 թվականի  սեպտեմբերի 19-ի):

Հաշվի առնելով, որ ըստ N 220919187733030 անդորրագրի դիմումատուն 2022 թվականի չորրորդ եռամսյակի  համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 20-ի N 88-Ն  որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.

1. Անհատ ձեռնարկատեր Արամ Ավետիսյանին 2022 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Թումանյան փողոց թիվ 78 շինության տարածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Վկայական 015289):

2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ  Վ. Բարսամյանի  վրա:

3.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան