Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՄԱՐՏԻ 2025թվականի N 426

ԱՆՉԱՓԱՀԱՍ ԷՎԵԼԻՆԱ ԶՈՐԻԿԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1318 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքացիական օրենսգրքի» 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների, «Ընտանեկան օրենսգրքի» 134-րդ և 135-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշման, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով Վարդան Աղասու Պետրոսյանի դիմումը /մուտք 2025 թվականի մարտի 18-ի թիվ 1086/14/ և խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի մարտի 19-ի թիվ 10 նիստի արձանագրությունը որոշում եմ.

1.     Անչափահաս Էվելինա Զորիկի Մելքոնյանի /ծնված` 19.08.2018թ./ նկատմամբ խնամակալ նշանակել մորեղբորը՝ Վարդան Աղասու Պետրոսյանին /ծնված 27.07.1988թ./:

2.    Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին իրականացնել վերահսկողություն Վարդան Աղասու Պետրոսյանի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ։

  1. Ուժը կորցրած ճանաչել Չարենցավանի համայնքի ղեկավարի 2022 թվականի նոյեմբերի 16-ի «Անչափահաս Էվելինա Զորիկի Մելքոնյանի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին»  N 1318 որոշումը։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան