Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2022թվականի N 1126

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

         Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Լ. Հովհաննիսյանի 2022 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 3994/07 դիմումը` որոշում եմ.

1.    Տալ համաձայնություն Լարիսա Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության ք. Չարենցավան 3-րդ թաղամաս 2-րդ փողոց 1-ին փակուղի թիվ 2/5 հողատարածքը բաժանել 2 միավորի և հասցեավորել որպես ք. Չարենցավան 3-րդ թաղամաս 2-րդ փողոց 1-ին փակուղի թիվ 2/5 (հողամասի մակերեսը՝ 0.01558 հա) և ք. Չարենցավան 3-րդ թաղամաս 2-րդ փողոց 1-ին փակուղի թիվ 2/6  (հողամասի մակերեսը՝ 0.00764 հա) միավորներ:

2.   Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:

3.   Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:

4.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան