 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ՀՈՒՆՎԱՐԻ 2025թվականի N 162
ՇԱԼԻԿՈ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, համաձայն «Պիռամիդա» ՍՊԸ-ի կողմից հաստատված հատակագծի և կադաստրային կոմիտեում հաշվառված չափագրման տվյալների մուտքագրման 20248CEHHTծածկագրի, հաշվի առնելով, որ նշված հողամասը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չի գտնվում ինժեներատրասպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. ՃանաչելՇալիկո Արզումանյանիսեփականությանիրավունքը 500 քմ մակերեսով 07-008-0328-0022 ծածկագրովհողատարածքինկատմամբ, նկատիունենալով, որ 34.7 քմմակերեսովհողատարածքըհանդիսանումէմինչև 20 տոկոսավելօգտագործվողհողատարածք:
2. 07-008-0328-0022 ծածկագրով հողատարածքը հասցեավորել «Չարենցավան համայնք գյուղ Ալափարս Սարալանջ թաղամաս, 18-րդ փողոց, թիվ 48»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Չարենցավան