Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՄԱՐՏԻ 2025թվականի N 433

ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համլետ Ղազարյան Վռամի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` ք․ Չարենցավան 8-րդ թաղամաս 1-ին փողոց  12/2 տարածքում  գտնվող  11քմ մակերեսով առևտրի   օբյեկտումոգելից և ալկոհոլային խմիչքների  վաճառքի թույլտվություն ստանալու  խնդրանքով     (մտից N1119/12 առ 2025 թվականի  մարտի 20-ի):

Հաշվի առնելով, որ ըստ N 002870  անդորրագրի դիմումատուն 2025 թվականի երկրորդ եռամսյակի   համար կատարել   է Չարենցավան   համայնքի    ավագանու  2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»        օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.

1. Համլետ Ղազարյան Վռամի անհատ ձեռնարկատիրոջը  2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` ք․ Չարենցավան  8-րդ թաղամաս 1-ին փողոց 12/2 հարակից տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու   ոգելից   և   ալկոհոլային   խմիչքների   վաճառք (Թույլտվություն N173):

2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկմանեկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի  վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան