ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՀՈՒՆԻՍԻ 2022թվականի N 0741
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի ապրիլի 06-ի թիվ 516-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1920-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների դրույթներով` որոշում եմ.
1. Չարենցավան համայնքի սեփականություն համարվող 07-015-0066-0118 ծածկագրով հողատարածքից առանձնացնել 17 քմ մակերեսով հողատարածք՝ նկատի ունենալով, որ բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողատեսքը փոխված է որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածք:
2. Առաջացած հողատարածքը հասցեավորել Չարենցավան համայնք գ. Արզական Բարեկամության փողոց թիվ 21/1 հողատարածք:
3. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման` համաձայն «ԳԵՈԼԵՆԴ» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2022CSPLM5 ծածկագրի:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Չարենցավան