Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ՀՈՒՆԻՍԻ 2025թվականի N 756

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 02-Ի ԹԻՎ 993 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.

  1. Չարենցավան համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 02-ի Համայնքային հողամասում գտնվող ինքնակամ կառուցված ավտոտնակը համայնքային սեփականություն համարելու, օրինականացնելու և հասցե տրամադրելու մասին» թիվ 993 որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ավտոտնակի սպասարկման նպատակով առանձնացված 28.27 քմ մակերեսով՝ բնակավայրերի խառը կառուցապատման նշանակության հողատարածքի գործառնական նշանակությունը համարել փոխված` որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածք:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

                                                       

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան