 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, municipalityofcharentsavan@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 ՄԱՅԻՍԻ 2023թվականի N 637
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 536 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.
- Չարենցավան համայնքի ղեկավարի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի Սուրեն Մուրադյանին կառուցապատման իրավունքով հողամաս հատկացնելու մասին» թիվ 536 որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«Սուրեն Մուրադյանին կառուցապատման իրավունքով 49 տարի ժամկետով, տարեկան 33600 /երեսուներեք հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով հատկացնել ք. Չարենցավան Չարենցի փողոց թիվ 1/1 հասցեում գտնվող 56.0 քմ մակերեսով հողատարածքը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Չարենցավան