Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՀՈՒՆԻՍԻ 2022թվականի N 0740

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի ապրիլի 06-ի թիվ 516-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1920-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների դրույթներով` որոշում եմ.

1.   Չարենցավան համայնքի սեփականություն համարվող 07-015-0037-0033 ծածկագրով հողատարածքից առանձնացնել 144.6 քմ մակերեսով հողատարածք՝ նկատի ունենալով, որ բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողատեսքը փոխված է որպես բնակավայրերի  բնակելի կառուցապատման հողատարածք:

 

2.   Առաջացած հողատարածքը հասցեավորել  Չարենցավան համայնք գ. Արզական Երևանի փողոց թիվ 47/2 հողատարածք:

 

3.   Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման` համաձայն «ԳԵՈԼԵՆԴ» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2022UMNYVY ծածկագրի:

 

4.   Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:

 

5.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան