1.Օրինական ճանաչված Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հիմք` N 18092025-07-0131 վկայական) ք. Չարենցավան 5-րդ թաղամաս 1-ին փողոց թիվ 2 հասցեում գտնվող 36.8 քմ արտաքին մակերեսով առևտրի սրահը և 37․8 քմ մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Մխիթար Մանուկյանին:
2.Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով. 1) առևտրի սրահի 1 քառակուսի մետրի համար` 17721 (տասնյոթ հազար յոթ հարյուր քսանմեկ) դրամ (տարածագնահատման 11-րդ գոտի): 2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 4450 (չորս հազար չորս հարյուր հիսուն) դրամ:
3․ Մխիթար Մանուկյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900135101559 հաշվեհամարին` 653000 (վեց հարյուր հիսուներեք հազար) դրամ` առևտրի սրահի գինը. 2) համայնքապետարանի 900135101484 հաշվեհամարին` 169000 (մեկ հարյուր վաթսունինը հազար) դրամ` հողամասի գինը:
4. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 30000 (երեսուն հազար) դրամ:
5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է Մխիթար Մանուկյանի կողմից:
6.Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի առաջատար մասնագետ Ռուդիկ Սահակյանին ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար համայնքի ղեկավարի անունից Մխիթար Մանուկյանի հետ կնքել անշարժ գույքի և հողատարածքի օտարման պայմանագիր:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: