Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2022թվականի N 1130

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի և 31-րդ հոդվածի դրույթներով` որոշում եմ.

1. 2022թվականի սեպտեմբերի 20-ից սկսել Չարենցավան համայնքի 2023 թվականի բյուջետային գործընթացը:

2.  Հանձնարարել`

ա)  Ֆինանսատնտեսագիտական և  գնումների կազմակերպման բաժնին`

1)   ՀՈԱԿ-ներից բյուջետային հայտերն ընդունել մինչև 2022թվականի հոկտեմբերի 11-ը,

2)  ՄշակելՉարենցավանիհամայնքապետարանի և ՀՈԱԿ-ների ծախսերի նորմատիվները,

3)Համապատասխան պետական կառույցներից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջել համայնքի 2023 թվականի բյուջեի եկամուտների հաշվարկման համարտեղեկություններ,

4)  2023 թվականի բյուջեի նախագիծը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքի ղեկավարին ներկայացնել մինչև2022 թվականի նոյեմբերի 12-ը:

բ) Քաղաքաշինության, ճարտարապետության,գյուղատնտեսության և բնակկոմունալտնտեսությանբաժնին`ներկայացնելՉարենցավանհամայնքում 2023 թվականին նախատեսվող բարեկարգման, կանաչապատման, ընթացիկ և կապիտալ   շինարարական աշխատանքների ցանկը, թերությունների ակտերը և նախահաշիվները` համապատասխան հիմնավորումներով:

գ)  Առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառմանև  հավաքագրման, քաղաքաշինության, ճարտարապետության,գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժիններին`համատեղ հաշվարկել և ներկայացնել առաջարկություն 2023 թվականի համայնքի բյուջե գանձվող հարկային և հարկային եկամուտների կանխատեսվող չափերը:

դ) Կրթության,մշակույթի սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնին` ներկայացնել Չարենցավան համայնքում 202թվականին իրականացվելիք միջոցառումների ցանկը, ծախսերի նախահաշիվները` համապատասխան հիմնավորումներով:

ե)  Զարգացման ծրագրերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնին` ներկայացնել 2023 թվականինանհրաժեշտհամակարգչային, պատճենահանման սարքավորումների և օժանդակ    նյութերի ցանկը, սարքերի և սարքավորումների սպասարկման ծառայությունների ցանկը, ծախսերի նախահաշիվները` համապատասխան հիմնավորումներով:

զ) Աշխատակազմի քարտուղարին` 2023 թվականի բյուջետային գործընթացը սկսելու վերաբերյալ իրազեկել համայնքային կազմակերպություններին և համատիրություններին:

3.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան